Փետրվարի 17-ին Մոսկվայում նախատեսված են ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արա Այվազյանի բանակցությունները՝ հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն. «Բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարմանը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Ֆիզուլիի շրջան՝ ազդարարելով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող երկաթուղու առաջին՝ Հորադիզ-Աղբենդ հատվածի շինարարության մեկնարկը՝ հաղորդել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
«Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից»:
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրները «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել են, որ առավոտյան մահափորձ է իրականացվել անջատականների վերահսկողության տակ գտնվող Գորլովկա քաղաքում գործող ջոկատներից մեկի հրամանատարի դեմ։
Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի Հայաստանի սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում՝ նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը։
Մարիո Դրագիի վարչապետությամբ՝ Իտալիայի նոր կառավարությունը, Կվիրինալի պալատում, նախագահ Սերջիո Մատարելայի ներկայությամբ երդմնակալության արարողությամբ ստանձնել է իշխանությունը՝ փետրվարի 13-ին, Հռոմում:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...